Նիկոլայ Պրժևալսկու հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)Kkaо0Ic Z 12 d
![]()  | |
|---|---|
Նիկոլայ Պրժևալսկու հուշարձանը  | |
| Կոորդինատներ | 59°56′10″ հս․ լ. 30°18′26″ ավ. ե. / 59.93611° հս․. լ. 30.30722° ավ. ե.Կոորդինատներ: 59°56′10″ հս․ լ. 30°18′26″ ավ. ե. / 59.93611° հս․. լ. 30.30722° ավ. ե. | 
| Գտնվում է | Սանկտ Պետերբուրգ  | 
| Կառուցվել է | 1892 | 
| Շինության ձևը | Կիսանդրի | 
| Կառուցել է | Իվան Շրյոդեր | 
| Ներկա վիճակը | Կանգուն | 
Նիկոլայ Պրժևալսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Пржевальскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է ռուս ճանապարհորդ, բնագետ Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկուն։ Գտնվում է Ալեքսանդրովյան զբոսայգում, քաղաքի Ադմիրալտեյսկի շրջանում։
Բովանդակություն
- 1 Պատմություն
 - 2 Նկարագրություն
 - 3 Պատկերասրահ
 - 4 Ծանոթագրություններ
 - 5 Աղբյուրներ
 
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուս ճանապարհորդ, բնագետ, աշխարհագրագետ, Կենտրոնական Ասիայի հետազոտող Նիկոլայ Պրժևալսկու հուշարձանը տեղադրվել է նրա ընկեր գեներալ-մայոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բիլդերլինգի մշակած և 1891 թվականի հունիսի 13-ին հաստատված նախագծով։ Հուշարձանի մոդելը պատրաստել է քանդակագործ ակադեմիկոս Իվան Նիկոլաևիչ Շրյոդերը։ Այդ ժամանակ էլ որպես հուշարձանի տեղադրման վայր ընտրվել է Ալեքսանդրովյան զբոսայգին։ Հուշարձանի ֆինանսավորումն իրականացվել է բաժանորդագրությամբ՝ Ռուսական աշխարհագրական ընկերության կողմից։ Ի. Ն. Շրյոդերի մոդելով բրոնզե քանդակները ձուլվել են Կ. Բերտոյի գործարանում[1], իսկ գրանիտե ժայռի տեսքով պատվանդանը պատրաստել է Ռոբերտ Յոհանովիչ Ռունեբերգի «Բյուրո Վեգա» ընկերությունը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանն ունի հետևյալ տեսքը. Նիկոլայ Պրժևալսկու բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Պատվանդանի կողքին ճանապարհային հակերով ուղտի բրոնզե քանդակ է։ Պատվանդանի վրա մակագրված է[1].
| 
 ՊՐԺԵՎԱԼՍԿՈՒՆ՝  | 
Կիսանդրու բարձրությունը 1,5 մետր է, պատվանդանի բարձրությունը՝ 3,3 մ[1]։ Հուշարձանը բացվել է 1892 թվականի հոկտեմբերի 20-ին։
Այժմ հուշարձանը այցելելու և լուսանկարվելու համար ժողովրդականություն վայելող վայր է։ Երբեմն արտաքին նմանության պատճառով Պրժևալսկու հուշարձանն ընդունում են որպես Իոսիֆ Ստալինի հուշարձան[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինվածքի ընդհանուր տեսքը

20-րդ դարի սկզբի լուսանկար

Կիսանդրին խոշոր պլանով

Ուղտի քանդակը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник Пржевальскому в Александровском саду»
 
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Памятник Пржевальскому Н. М.»։ Энциклопедия Санкт-Петербурга։ Վերցված է 2015-10-13
 
