Բաբկէն ԱռաքելեանGg Vv B
Բաբկէն Առաքելեան | |
---|---|
Ծնած է | 1 Փետրուար 1912 |
Ծննդավայր | Մրգաշատ, Արմավիրի մարզ, Հայաստան |
Վախճանած է | 16 Օգոստոս 2004 (92 տարեկանում) |
Վախճանի վայրը | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | պատմաբան, ուսուցիչ, հնագետ |
Պարգեւներ եւ մրցանակներ | Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայկական ԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ |
Բաբկէն Առաքելեան (1 Փետրուար 1912, Մրգաշատ, Արմավիրի մարզ — 16 Օգոստոս 2004, Երեւան), պատմաբան, հնագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆէսոր, Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիոյ ակադեմիկոս։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բաբկէն Առաքելեանը ծնած է 1912-ին Արմաւիրի Մրգաշատ գիւղին մէջ։ 1938-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան բաժինը, 1940-ին՝ ԽԸՀՄ Գիտութիւններու Ակադեմիոյ Հայկական Մասնաճիւղի (Արմֆան) Պատմութեան Ինստիտուտի ասպիրանտուրան։ 1941-ին պաշտպանած է հայ միջնադարեան պատկերաքանդակներուն նուիրուած թեկնածուական ատենախօսութիւնը։ 1942-ին զօրակոչուած է բանակ եւ մինչեւ 1945-ը մասնակցած է Բ․Աշխարհամարտի ընթացքին մղուած մարտերին։ Զօրացուելէն յետոյ վերադառնալով Երեւան՝ զբաղուած է Հայաստանի պատմութեան եւ հնագիտութեան, միջնադարեան քաղաքների եւ արհեստների, հայ հին մշակոյթի եւ արուեստի գիտական ուսումնասիրութիւնով։ 1949-էն վարած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի Հնագիտութեան եւ Վիմագրութեան Բաժինը։
Առաքելեանը երկար տարիներ ղեկավարած է Գառնիի, Արմաւիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները։ Նա գիտութեան տաղանդաւոր կազմակերպիչ էր։ Նրա այդ յատկանիշը յատկապէս վառ դրսեւորուեցավ 1959-էն սկսեալ, երբ ստանձնեց Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի իր իսկ հիմնադրած Հնագիտութեան Եւ Ազգագրութեան Ինստիտուտի տնօրէնի պաշտօնը։ Իր ջանքերով այդ Ինստիտուտը վերածուեցավ գիտական հեղինակաւոր կենտրոնի՝ ձեռք բերելով նաեւ միջազգային ճանաչում։ 1957-ին իրեն շնորհուած է փրոֆէսօրի կոչում։
1964-ին Առաքելեանը պաշտպանած է ատենախօսութիւն՝ «Քաղաքները Եւ Արհեստները Հայաստանում IX-XIII Դարերում» թեմայով եւ արժանացած է պատմական գիտութիւններու դոկտորի աստիճանի։
1982-1990 Բաբկէն Առաքելեանը ղեկավարած է Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի Պատմութեան եւ Տնտեսագիտութեան Բաժանմունքի աշխատանքները՝ լիուլի դրսեւորելով գիտութեան հմուտ կազմակերպչի իր կարողութիւնները։
Հրատարակած գործեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հեղինակած է աւելի քան 120 գիտական աշխատութիւն։ Առաքելեանի պատմագիտական Աշխատանքներէն են
- «Քաղաքները եւ Արհեստները Հայաստանում IX-XIII Դարերում աշխատութիւնը» (հատոր 1-2, Երեւան, 1958, 1964)
- «Միգրացիոն Տեսութիւնը եւ Հայ Ժողովրդի Առաջացման Հարցերը» (1948)
- «Հայկական Պատկերաքանդակները IV-VII Դարերում» (1949)
- «Հին Արտաշատ» (1975)
- «Ուրարտու-Հայաստան» (1988, համահեղինակներ՝ Գէորգ Ջահուկեան, Գագիկ Սարգսեան)
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ, 2004, Էջ 412-413։